Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
«Հարգելի երիտասարդություն, խնդրում եմ երբեք չմոռանալ, որ պատմության ողջ ընթացքում ամենավճռական փուլերում բոլոր կաղապարների կոտրողը, պատմական ընթացքը բեկողը, հայրենիք վաստակողը միշտ եղել եք, կաք ու կմնաք դուք»,-ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում՝ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համահիմնադիր Սուրեն Պետրոսյանը։
Ի պատասխան հնչեցին ներկա երիտասարդների բացականչություններ, ծափահարություններ։
Նա ընդգծեց, երիտասարդության համար երբեք չեն եղել կաղապարներ, երիտասարդությունն է, որ միշտ ապացուցել է, որ չկա անհնարինը, փոխարենը կան արժեքներ, որոնք երբեք չեն սակարկվում։
«Ամենակարևորը, այս պայքարը առաջին հերթին ձեր պայքարն է, երբեք չհավատաք, որ ասում են՝ ապագան երիտասարդներին, ապագան բոլորին է, ներկան է երիտասարդներինը։ Ես համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը, և դուք եք կերտելու այս պատմությունը»,-հայտարարեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
- Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
- «Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
- Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան