Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
«Ակնկալիքս այն է որ անպայման պետք է փոփոխություն լինի, իշխանությունը պետք է հրաժարական տա, որովհետև մենք երկիր չունենք մաս-մաս վաճառելու։ Իշխանություններն ուրիշ բան չեն կարողանում անել իրենք միայն առքուվաճառքի առարկա են դարձրել մեր երկիրը և ողջ ժողովուրդը պետք է հասկանա, որ Արցախի նույն ճակատագիրը սպասում է Հայաստանի ցանկացած բնակավայրին, եթե ոչ այսօր, ապա վաղը իրենք նույն սցենարով շարժվելու են առաջ։ Մենք պետք է այն թույլ չտանք, որովհետև ունենք ինքնասիրություն և արժանապատվություն»,-Հանրապետության հրապարակում ասաց նկարիչ, պրոֆեսոր Վալերի Խաչատրյանը։
Անդրադառնալով շարժմանը ընթացքին՝ նկարիչն ասաց. «Այս շարժումը սկսվել է հայ առաքելական եկեղեցուցու հովանու ներքո, նրա օրհնությամբ։ Բայց սա սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է՝ հանուն մեր անկախության և պետականության։ Սա է մեր հիմնական նպատակը, մենք ոչինչ չունենք որևիցե մեկից պահանջելու, մենք ուզում ենք լինել արժանապատիվ, որ մեր հարևանները մեզ հարգեն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
- «Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին