Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի պատրաստակամությունը, այս պահին սպասարկելու այն օրակարգը, որը կապված է անվստահություն հայտնելու գործընթացի հետ»,-Հանրապետության հրապարակում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նարեկայացնելով «Հայաստան» խմբակցության և Բագրատ Սրբազանի հետ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը։
Պատգամավորը նշեց, որ պատգամավորները շարժման առաջնորդներին հայտնել են իրենց պատարաստակամությունը՝ գործընթացի մեջ մտնելու համար և այդ փուլում քննարկումը հիմնականում սահմանափակվել է դրանով։
«Գործընթացի հետ կապված որոշակի ընթացակարգային հարցեր կան, որոնց մի մասը տեխնիկական է, մի մասը մեզանով պայմանավորված չի։ Բայց մենք մեր մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք»,-ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ հանդես է գալիս «Պատիվ ունեմ» խմբակցության անունից, իսկ Իշխան Զաքարյանը դուրս է եկել այնտեղից։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
- Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են