«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին, բոլոր կարկառուն և անհայտ ՔՊ-ականները, մեկը մյուսին հերթ չտալով, հաջակցություն Փաշինյանի` հրապարակում էին նրա լուսանկարը՝ հիշեցնելով, որ Փաշինյանը ՀՀ վարչապետն է:
Ընդ որում, ՔՊ-ականները, հավանաբար չէին ցանկացել ջանք թափել ու սեփական մտքերը շարադրել՝ լուսանկարին կից արտատպում էին նույն նախադասությունը. «Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մեր պատասխանը՝ Բագրատին»:
Հաշվի առնելով, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի բացումն արեցին ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ կարող ենք ենթադրել, որ այս ոչ ինքնատիպ ու կրկնվող չելենջի և տեքստի մտահղացումը հենց նրանցն է, ու նրանք էլ տեքստը գրել և ուղարկել են ՔՊ-ի չատ։
Ամեն դեպքում, ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին լուսանկարը: ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: