Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի.
«Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787 համարով թեժ գծին ստացված շուրջ 40 հեռախոսազանգի, ինչպես նաև համացանցի մշտադիտարկման հիման վրա պարզվել է, որ՝
- 48 քաղաքացի ազատությունից զրկվել է՝ Երևան քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս։ Նշված բոլոր քաղաքացիները ենթարկվել են 3 ժամով վարչական ձերբակալման ու ազատ արձակվել։
Ոստիկանության Նոր Նորքի, Արաբկիրի, Կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի, Էրեբունու բաժիններում նրանց այցելել են փաստաբաններ և ԱԺ պատգամավորներ։
— Էջմիածին քաղաքում զենք կրելու պատրվակով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց ձերբակալման իրական պատճառն առերևույթ այն է, որ վերջիններս նախապես հայտարարել էին Էջմիածնի թիվ 7 դպրոցի մոտ Նիկոլ Փաշինյանի առջև բողոքի խաղաղ գործողություն կատարելու մտադրության մասին։ Նշված անձինք 6 ժամ անց ազատ են արձակվել։ Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել։
- 3 քաղաքացի ազատությունից զրկվել է Արմավիր քաղաքում տեղի ունեցած խաղաղ անհնազանդության գործողություններն ապօրինաբար ու հարկադրաբար խափանելիս։
— Ոստիկանության կողմից անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով մարմնական վնասվածք է ստացել մեկ քաղաքացի»։
Հարակից հրապարակումներ`
- Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
- Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
- ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին