«Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են, Գրիգորյանը ձախողել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը Տիգրան Ավինյանի նախընտրական խոստումն էր, եթե չասենք՝ այն ներկայացվում էր որպես աննախադեպ ռեֆորմ։ Ավելի քան մեկ տարի է անցել կնքված պայմանագրից՝ համաձայն որի, գործընթացը պետք է կյանքի կոչվեր, բայց դեռ ոչինչ չի արվել։
Մենք գրել էինք, որ կան տեխնիկական բազում խնդիրներ․ մրցույթը շահած միակ ընկերությունը՝ «Թել Սել» ՓԲԸ-ն, պայմանագրով նախատեսված պարտականությունների՝ ընթացակարգային համապատասխանեցում սահմանված ժամկետներում չի իրականացրել, այնպիսի սարքեր չեն տեղադրվել փոխադրամիջոցներում, որ հնարավոր լինի ոչ միայն Թել-Սել համակարգով օնլայն վճարումներ կատարել, այլև բանկային քարտերով և հեռախոսային այլ հավելվածներով։ Բոլոր հիմքերը կան՝ լուծելու պայմանագիրը, սակայն Տիգրան Ավինյանը չի գնում դրան, որ դուրս չգա, թե խաբել է երևանցիներին և համակարգը չի գործելու։
Հակառակը՝ ամեն գնով փորձում է կյանքի կոչել միասնական տոմսային համակարգը և դեռ ամիսներ առաջ հանձնարարել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, որն ի սկզբանե այս գործարքի կուրատորն է եղել, Կենտրոնական բանկի հետ բանակցել և սեղմ ժամկետում գլուխ բերել համապատասխանեցման գործընթացը։
Սակայն ԿԲ-ն առանձնապես խանդավառված չէ այդ գործընթացից, քանի որ քաղաքապետարանի և հիշյալ ընկերության միջև կնքված պայմանագիրը բազմաթիվ խութեր է պարունակում։ Բացի այդ տեղեկացանք, որ ԿԲ-ից գլխի են քցել՝ եթե QR կոդի տեսքով անժամկետ տոմսեր վաճառեն, ցանկացած մեկը կարող է պատճենել կոդը, հարյուր հոգու տալ ու նրանք էլ օգտագործեն։ Ավինյանը հասկացել է, որ «պռավալ» է գնում ողջ գործընթացը, Սուրեն Գրիգորյանի առջև հարց է դրել՝ կամ գոնե QR համակարգի անվտանգությունը ապահովել ու վերջապես գործընթացը կյանքի կոչել/ նշենք, որ միասնական տոմսային քարտեր կգործեն QR կոդով/, կամ իր փոխքաղաքապետի պաշտոնը կասկածի տակ կդրվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
- «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
- «Ժողովուրդ». ՔԿ-ն քննարկում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը ընդհանրապես կարճելու հարցը
- «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
- «Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
- «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն
- «Հրապարակ». «Բագրատ սրբազանի և ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը մի քանի րոպե է տևել