«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԿԳՄՍՆ-ից երեկ վաղ առավոտից զանգեր են արվել ուսհաստատություններ, հատ-հատ զգուշացրել, որ փակ պահեն դռները, թույլ չտան, որ օտար մարդիկ մտնեն՝ փորձելով հետ պահել ուսանողներին «սրբազան շարժումից»։ Մեր աղբյուրն ասաց՝ վախեցել են շրջաբերական ուղարկել ուսհաստատություններին՝ կռահելով, որ մի տեղից դուրս կգա ու կհրապարակվի այդ ապօրինի գրությունը։
Ի դեպ, նախարարն Իսպանիայում է այս օրերին` ժպտադեմ լուսանկարներ և հաղորդագրություններ են տարածում այդ մասին: Փաշինյանի իշխանությունում թերևս մոռացել են, թե ինչպես էին 2018-ին ուսանողներին դուխ տալիս, սպառնում տնօրեններին ու ռեկտորներին` ազատել գործից, հիշեցնելով սահմանադրական իրավունքների մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔԿ-ն քննարկում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը ընդհանրապես կարճելու հարցը
- «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
- «Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
- «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն
- «Հրապարակ». «Բագրատ սրբազանի և ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը մի քանի րոպե է տևել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան