Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում

«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում ծավալվող գործընթացների մասին:
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող:

«Մի քանի անգամ հայտարարվել է, որ այս գործընթացները օրհնված են Մայր Աթոռի կողմից, ինչը բնական է, քանի որ կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ, և եկեղեցու դիրքորոշումն այն է, որ այդ գոյաբանական խնդիրները սպառնում են ոչ թե  ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ յուրաքանչյուր հայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Աբովյանը։

Քննարկաման մասնակցի խոսքով, ինքը չի քննարկելու եկեղեցու որոշումները։

«Ես եկեղեցու խոնարհ զավակն եմ ու պարտավոր եմ ընդունել այն, ինչ եկեղեցին գտնում է ճիշտ: Բայց ակնհայտ է, որ այս գործընթացները նոր ջրբաժան չեն ստեղծում, այլ հակառակը՝ փորձում են ոչնչացնել այն բաժանումները՝ սևի ու սպիտակի և այլն, որ կան հասարակության շրջանում: Ընթանում է լայն հանրային համերաշխության գործընթաց: Ամենակարևորն այն է, որ պրոցեսը ապաքաղաքական է, որքան էլ ինձ հետ չհամաձայնվեն. այո, քաղաքական կոմպոնենտ կա, ամեն ինչ վերջում քաղաքական դաշտում է որոշվելու, բայց բուն պրոցեսը, փիլիսոփայությունը պետք է լինի ապաքաղաքական և այդպես այսօր հենց կա: Հիմքում պետք է դրվի առաջին հերթին հայամետ միաբանություն»,- հավելեց Արման Աբովյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան նկատեց՝ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, փոքր ինչ այլ պրոցես է, որովհետև իշխանության դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ հայտնի գործիքակազմը՝ ահաբեկել, բռնել, հալածել և այլն, չեն կարող բանեցնել: Նրա կարծիքով, այն տեխնոլոգիաները, որով փորձեց իշխանությունն աշխատել Բագրատ Սրբազանի դեմ՝ ահաբեկում, վարկաբեկում և այլն, , չաշխատեցին, հակառակ արդյունքն ունեցան: 

«Դրա պատճառով էլ փորձում են Բագրատ Սրբազանին ամեն կերպ կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շատ լավ տիրապետում է բոլոր այն գործիքներին, որոնցով Փաշինյանը ժամանակին հաջողության հասավ, շատ լավ հասկանում է այն կոդերը, որոնցով շփվում է ժողովրդի հետ:

Քոչարյանը նկատեց՝  տարբեր պրոցեսներ են ընթանում, ոչ միայն հրապարակում, այլև հրապարակից դուրս, ընդ որում աշխարհաքաղաքական ևս: Ըստ մեդիափորձագետի,  Փաշինյանին ցուցադրվեց իր լեգիտիմության բացակայությունը, որովհետև եթե ՀՀ քաղաքական դաշտում ի հայտ է եկել մարդ, որը հրապարակ է լցնում սիրով և համերաշխությամբ, այսինքն Փաշինյանի դաշտում ավելի ուժեղ և հետաքրքիր քայլ է անում, այստեղ խնդիր կա իր համար: Գործող իշխանությանը գցել են առնվազն անհարմար վիճակի մեջ և դա արդեն ակնհայտ է.

«Եթե մարդ դուրս է գալիս հանուն հավատքի, հանուն գաղափարի, նման մարդկանց դեմ դժվար է պայքարել: Իշխանությունը հիմա բարդ վիճակում է: Եվ իշխանությունը, օրինակ, չունի այն հաշվարկը, թե ինչ կկատարվի, եթե Բագրատ Սրբազանի նկատմամբ ուժ կիրառեն: Այդ իմաստով բավականին բարդ վիճակում են հայտնվել»։

Բանախոսը վստահ է, որ այս փուլում թերևս ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ավելի բարձր դիրքում է, քան Փաշինյանը, քանի որ հենց վերջինիս հրամաններից է կախված՝ կմնա Փաշինյանը վարչապետ, թե չի մնա, դուրս կգա՞ն ոստիկանները մարդկանց դեմ, թե՞ կմիանան նրանց: Եվ պարզ է, որ Վահե Ղազարյանի վրա սարսափելի ճնշում է գործադրվում, որովհետև նա մնացել է գյուղացի տղա, Փաշինյանը նրան սիրով կփոխեր, բայց, մյուս կողմից, այդ աստիճանի նվիրված մարդ դժվար թե գտնի։

«Եվ այս տավուշյան եռանկյունու՝ Փաշինյան-Վահե Ղազարյան- Բագրատ Սրբազան մեջ են որոշակի հարցեր լուծվելու»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

Իր հերթին քաղաքագետ  Վիգեն Հակոբյանը նշեց, որ այս շարժումը ոչ թե ապաքաղաքական է, այլ ապակուսակցական, որովհետև ամբողջ օրակարգը, բոլոր պահանջները ու գնահատականները, որոնք դրվում են, սկսած Կիրանցից, քաղաքական են: Իսկ վերջին օրերին, արդեն Երևանում, այդ քաղաքական օրակարգը նաև այլ երանգներ ստացավ, բավականին լուրջ քաղաքական պահանջներ դրվեցին՝ ընդհուպ մինչև վարչապետի հրաժարականը և առաջարկվեց քաղաքական մեխանիզմ:
«Իմ գնահատմամբ, սա հանրային բունտ է ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, վարքագծի, որն այն պահից սկսած, երբ քայլերթը հասավ Երևան, տեղափոխվեց քաղաքական դաշտ, ինչի մասին երեկ խոսեց նաև Բագրատ Սրբազանը: Երեկ խոսվեց շարժումը ինստիտուցիոնալ դարձնելու մասին, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի ինստիտուտ, եթե որոշել են գնալ սահմանադրական ճանապարհով և մեծ կարիք կա, որպեսզի հանրությանը ներկայացվի ինչ-որ այընտրանք: Առաջիկա օրերին շարժման կառավարման մեխանիզմները կփոխվեն, հարթակում կհայտնվեն որոշակի անձեր, որոնք պետք է ընկալելի լինեն հասարակության համար: Կարծում եմ, սա կլինի հիբրիդային ինչ-որ մարմին, որտեղ կլինի և՛ հոգևոր դասը, և՛ որոշ գործիչներ, որոնք ընկալելի են»,- կարծիք հայտնեց նա:

Ըստ Հակոբյանի, իշխանության գործիքակազմը չի աշխատում,  հակաքարոզչության արսենալը հարուստ չէ ու բացարձակ չի ազդում: Իշխանությունը փորձեց կիրառել նույն գործիքները, ինչ, օրինակ, երկրորդ նախագահի դեմ, բայց այս պարագայում դա ոչ մի արդյունք չտվեց:
«Փաշինյանը հասկացավ, որ պատերազմից հետո խաղաղության բավականին լուրջ պահանջ կա և չորս տարի շարունակ իր խոսույթում այդ բառը՝ խաղաղություն, անընդհատ կար: Ի վերջո նա ներկայացրեց իր կոնցեպտը՝ «ամեն ինչ հանձնենք խաղաղ ապրենք», բայց այդ ամենը հօդս ցնդեց Ալիևի հունվարյան ուղերձով, որի թեզերը որևէ աղերս չունեին Փաշինյանի ներկայացրածի հետ: Այդ թեզերը նշանակում էին, որ խաղաղության կոնցեպտի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա, այդ ամենը բլեֆ էր: Եվ հենց այդ պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ընդամենը կայծ էր պետք, որպեսզի հանրության մոտ բունտ առաջանար»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Քննարկման մյուս մասնակից՝ քաղաքագետ Արման Ղուկասյանը նախ  հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները, համաձայն թե՛ ներքին, թե՛ արտաքին սոցհարցումների արդյունքների, այլևս շատ քիչ աջակցություն ունեն: Հարն այն է, որ հասարակության մեջ շատ մեծ անտարբերություն, ապատիա կա, և երկրում ձևավորված ճգնաժամի պատասխանատուն էլ, շարժիչ ուժն էլ իշխանությունն է:

Ըստ Ղուկասյանի՝ հասարակությունն այսօր այլևս չի ֆիքսվում անձերի վրա, մարդիկ չեն սպասում կոնկրետ անձի, ամբողջ հարցն այն է,  թե ո՞վ կարող է լուծումներ առաջարկել այս ճգնաժամից դուրս գալու համար:

«Չի կարող այլևս լինել անձնավորված գործընթաց, որովհետև մի անգամ՝ 2018-ին անձնավորված փրկչին բերեցին: Ես համոզված եմ, որ հստակ կոնցեպտային գործընթաց է հաղթելու: Բոլորը սպասում են հստակ կոնցեպտներ, այսինքն՝ «Նիկոլ, հեռացիր, հետո տեսնենք ինչ ենք անելու»-ն այլևս չի աշխատելու: Եվ չի աշխատելու 2018-ի սցենարը: Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու, կամ՝ լավ, Արցախը կարողանալո՞ւ ենք վերադարձնել»,- ասաց բանախոսը:

Այսինքն, հավելեց նա, մենք այն փուլում ենք, որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արդեն ձախողել է, բայց մեզ անհրաժեշտ են լուծումներ: Եվ միայն իշխանափոխությամբ, դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}