Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի.Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից
Ազգությամբ էստոնացի, արցախյան պատերազմի մասնակից Ֆելիքս Բուրմանը Panorama.am -ի հետ կիսվեց, թե ինչու է այսօր Հանրապետության հրապարակում՝ Բագրատ Սրբազանի կողքին. «Սաղ պատերազմները, որ Արցախում անցանք ի փառս մեր ժողովրդի և խաչի անցանք, այս ջահել երեխեքի համար։ Արցախում ունեմ շատ զոհված ընկերներ, որն անտեսվեց։ Այսօր եթե Ղարաբաղի հողը քամես, ջրի փոխարեն արյուն կթափվի միջից, ես չեմ ցանկանում, որ նույն բանը կրկնվի հայկական սահմանների վրա, այստեղ։
Ես ոչ մի քաղաքականության չեմ խառնվում, որպես զինվոր եմ եկել։ Թքած ունեմ էն մարդկանց վրա, որ երկիր են ծախում, թքած ունեմ նրանց վոր, ով շան տեղ չի դնում մեր նման զինվորներին։
Ես եկել եմ որպես խաչակիր քրիստոնյա՝ մարդ մասնակցեմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի սանտիմետր, միլիմետր չտան ուրիշի։
Այսօր առաջին անգամ հանրահավաքին դուրս բերեցի իմ ազգի, Էստոնիայի դրոշը։ Նոր դեսպանատնից զանգեցին, ասացին որ այս շարժումը, իբր պրոռուսական է։ Ասում եմ՝ լսե՛ք, ես որպես զինվոր եմ մանսկացում։ Լինելով էստոնացի, իմ ազգի ներկայացուցիչ, մի քիչ ինձ իրավունք եմ վերապահել այս ժողվորդի հետ կանգնեմ կողք-կողքի. մասնակցեմ պայքարին։
Հայն իրավունք ունի դատելու և արդարացնելու, միայն՝ հայը։ ես հայի դեմ դուրս չեմ եկել, ես դուրս եմ եկել ի փառս հայի»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
- Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
- «Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
- Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա