Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Նա պետք է հրաժարական տա»,- լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երևանում խաղաղ անհնազատության ակցիա իրականացնող կինը։
Նա նշեց, որ պետք է փրկել հողը
«Մի թիզ հող է մնացել։ Խնդրում ենք՝ միացեք մեզ, ուշ է լինելու»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ խոսքն ուզում է ոստիկաններին։
«Մենք Արցախ ենք կորցրել, մեր տունն ենք կորցրել, թուրքը քայլ առ քայլ գալիս է, Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը։ Աստծու կամքով, խաղաղ պետք է ճանապարհենք այս մարդուն»,- ասաց նա։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ժողովրդի համախմբամ արդյունքում Նիկոլ Փաշինյանը կհառնա։
«Սրբազանը մեծ գործ արեց ու ժողովուրդն այսօր արթանցել է»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
- Երևանում անհնազանդության ակցիաներ են
- Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
- Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան