Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, այսօր Երևանում, այլ վայրերում նախատեսված են ակցիաներ։
«Սրբազան Հայաստան» թելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ժամը 11:00 փակվելու է Թբիլիսյան խճուղին «Երազ» այգու խաչմերուկում, նույն ժամին՝ «Սասունցի Դավիթ» կայարանի դիմաց Տիգրան Մեծ փողոցը, Հաղթանակի կամուրջը:
«Նույն ժամին փորձենք նաև փակել Նոր Նորք` Գայի արձանի դիմացի հատվածը:
Եթե բախվում եք ոստիկանության հետ կապված որևէ խնդրի, ապօրինության կամ ոչ համաչափ ուժի կիրառման` ահա մեր իրավաբանական թեժ գծի հեռախոսահամարը.
095088787»,- նշված է թելեգրամյան ալիքում։
«Էջմիածին դաշինքի» ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնում է, որ մայիսի 11-ի առավոտյան 8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
«Ցանկացողները կարող են միանալ ։
Մեր ունեցած տեղեկություններով վաղը 09:00 քպ-ի ղեկավարը լինելու է այդ դպրոցում»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
- Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
- Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
- Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
- Նորաստեղծ «Սրբազան պայքար» ալիքին րոպեների ընթացքում հազարավոր մարդիկ բաժանորդագրվեցին
- Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
- Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
- Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
- Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
- Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
- Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
- Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
- Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
- ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
- ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին