«Բիրտ ուժ երևի չեք տեսել». Ոստիկանի արձագանքը, թե ինչու են բիրտ ուժ գործադրում
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ոստիկանները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, որոնք նստած էին մայթին։
«Առանց օրինական պահանջ ներկայացնելու՝ ինչո՞ւ եք բերման ենթարկում»,- հարցում են քաղաքացիները ոստիկաններին։
«Ճանապարհ են փակել, դրա համար»,- արձագանքում է ոստիկանը։ Իսկ լրագրողներն ու քաղաքացիները պատասխանում են, որ նրանք նստած էին մայթին։
Իսկ թե ինչո՞ւ եք բիրտ ուժ կիրառում, ոստիկաններից մեկն ասաց. «Բիրտ ուժ երևի չեք տեսել»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։
Ոստիկանները շատ դեպքերում բռնի ուժի գործադրման բերման են ենթարկել երեք տասնյակից ավելի քաղաքացիների։
Հարակից հրապարակումներ`
- Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
- Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
- «Էջմիածին» դաշինքի ղեկավարը բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, հայտնաբերվել է մեկ բաժակ Դուետ սուրճ. Փաստաբան
- Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
- Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
- Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
- Երևանում անհնազանդության ակցիաներ են
- Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
- Սլովակիայի նախագահ է ընտրվել ռուսամետ Պելեգրինին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան