1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է. «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02 չզանգես, անցի’»։
Ի պատասխան սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը նշում է.
«Այս խոսքերն ասում է իրավապահ մարմնի ներկայացուցիչը քաղաքացուն։
Ի պատասխան.
1. Հանցագործության, օրինակ՝ տուն թալանելու վերաբերյալ հաղորդագրություն ստանալն ու բացահայտելն իրավապահի պարտականությունն է.
2. Դրա համար դուք վարձատրվում եք, դա ձեր գործն է, ինչ որ մեկին լավություն չեք անում.
3. 1-02 ձեր հոր տնից չեք բերել»։