Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց ցեղասպանության վերաբերյալ.
«Մենք, որպես կանոն, չենք միջամտում պետությունների ներքին գործերին, եթե Ցեղասպանության ներքին սպառնալիք գոյություն չունի, բայց մենք պետք է անդրադառնանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից բխող մտահոգություններին, որոնք, ըստ երևույթին, շեղվում են ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատություն հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրներին։
Հատկապես տագնապալի են վարչապետ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 24-ի (Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը) ոգեկոչման հայտարարության ասպեկտները, ինչպես նաև Փաշինյանի գործընկեր Հովիկ Աղազարյանի վերջերս տված հարցազրույցը, որը կասկածի տակ է դնում Թուրքիայի դեմ արդարադատություն իրականացնելու Հայաստանի իրավական հիմքը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի քննարկումները՝ ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու մասին։
Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական քաղաքականությունը պատմությունների առանցքային կետերի հետ, ինչպես նաև նրա ակնհայտ ընդունումը այս երկրների այն պնդումներին, որ Հայաստանը հանդիսանում է Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտը, բախվել են հայ հասարակության մեջ կայուն հակասությունների։ ...
Որպես ցեղասպանությունների կանխարգելման և պատասխանատվության և արդարության խթանման կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության համար արդարադատություն իրականացնելու հարցում։
Լեմկինի ինստիտուտը պետք է ընդգծի այն փաստը, որ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք երկուսն էլ կրում են պանթյուրքիստական նկրտումներ, շարունակում են գլոբալ ցեղասպանական հայատյացությունը քարոզել և հարգանք չեն ցուցաբերել հայկական ինքնության, մշակույթի կամ ինքնիշխանության նկատմամբ»։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- «Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
- Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
- Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
- Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
- Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
- Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
- Պատմաբան. Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները հնարավոր չէ վերականգնել ու դա շատ լավ հիմք կտա թուրքական պատմակեղծարարներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին