Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։
«Շատ ուրախ եմ, որ դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի կառավարության ձեռնարկած գործունության նկատմամբ, որով մեր հայրենիքի տարածքներից միակողմանի զիջումներ են տեղի ունենում մեր թշնամուն՝ այս պարագայում Տավուշում, հետագայում Սյունիքում, Գեղարքունիքում, Ջերմուկում։ Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ է սահմանփակվելու այս ամբողջ ընթացքը»,-նշում է Սրբազանը։
Նա կոչ է անում միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին, որը կլինի ամենուր՝ հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք, որով մեծ ուժ ու եռանդ են հաղորդելու հայաստանաբնակ քույրերին ու եղբայրներին, այս շարժմանը։
«Սա մեզ համար ստի ու ճշմարտության պայքար է, ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պետք է հաղթի, ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա Սփյուռքում, թե Հյասատանում։
Դուք էլ մոլորված ու խոցված վիճակում եք գտնվում, որքան ապաքինվի հայրենիքը, այնքան ու ավելի ապաքինում կստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, աստված օրհնի ձեզ, և սպասում ենք Հայաստանում՝ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում»,-ասում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան