
«Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է ելույթ կունենա 19-րդը
Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա 19-րդ համարի ներքո:
«Մայիսի 11-ին՝ մրցութային ելույթներից հետո, «Լադանիվայի» օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակչում քվեարկում են «Եվրատեսիլին» մասնակցող բոլոր երկրները»,- այս մասին հայտնում է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը։
«Լադանիվա»-ն մրցույթին մասնակցում է Jako երգով։
Եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
- Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
- «Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
- Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
- «Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
- «Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
- «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին