Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է.
«Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու պահին վնասվածք էր ստացելև շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Իզմիրլյան բկ, դուրս գրվեց արդեն։
23-ամյա արցախցի երիտասարդի հետ էի մեկ ժամից ավելի, այդպես էլ հիվանդանոց չեկավ Քննչականից ոչ ոք, չայցելեց ՄԻՊ -ը, որևէ ոստիկան։
Տղայի ձեռքի վնասվածքը մշակվեց, անհրաժեշտ սրսկումներն ստացավ ու դուրս եկավ Իզմիրյանից։
Հրաժարվեց խոսել, ցավեր ուներ, միայն թույլ տվեց վիրակապը նկարել։
Արմենը բոլորիդ շնորհակալություն հայտնեց ուշադրության և աջակցության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
- ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
- Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան