Փաշինյանի այցին ընդառաջ ՝ ոստիկանությունն Էջմիածնից 6 հոգու բերման է ենթարկել
Ոստիկանությունը վաղ առավոտյան Էջմիածնից բողոքի ցույցի մասնակիցների է բերման ենթարկել՝ Նիկոլ Փաշինյանի այցը դպրոց չխափանելու համար:
«Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով։ Նրանք տեղափոխվել են ոստիկանության բաժին»,- Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։
«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը հայտնում է. ««Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերան են ենթարկվել ոստիկանության բաժին:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:
Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»։
Հիշեցնենք, որ «Էջմիածին դաշինքի» ավագանու խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ մայիսի 11-ի առավոտյան 8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու են էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի ««սուրճի հրավիրենք» ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին»։
«Մեր ունեցած տեղեկություններով վաղը 09:00 քպ-ի ղեկավարը լինելու է այդ դպրոցում»,- գրել է նա։
Տեսանյութը՝ Արթուր Մակարյանի էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան