«Ժողովուրդ». ՆԳՆ-ն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, և ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։ Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ և աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։
Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ պայմանագրի արժեքը կազմել է 39 մլն 626 հազար դրամ։ Գրեթե 8 մլն դրամ արժեցող այս գնման տեխնիկական բնութագրի համապատասխան՝ գնվել են հետևյալ պահեստամասերը՝
1. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ,
2.Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ, խմածությունը չափող սարքերի պահեստամասեր,
3. Ալկոտեստերի ջերմային տպիչ ժապավենաթուղթ։
Այս սարքավորումների պայմանագրում առկա սարքի մեկ հատի արժեքը կազմել է 516 դրամ։ Հավելենք, որ գնվել է նմանատիպ 15 հազար 350 սարք։
Երկրորդ պայմանագրով գնվել են 211 հազար 5 խմածությունը չափող սարքերի պահեստամասեր, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 187 դրամ։
Ասել է թե՝ խմած մարդիկ պետբյուջեի վրա թանկ են նստում. մնում է սթափության թեստերի հանձնման սարքեր դնել կառավարության և այլ հաստատությունների մուտքի մոտ: Շատ բան կպազվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հարաբերությունները լարվել են
- «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն դատարան կներկայանա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Պողոսյանը
- «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ից ուսհաստատություններին հատ-հատ զգուշացրել են, որ փակ պահեն դռները
- «Ժողովուրդ». ՔԿ-ն քննարկում է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը ընդհանրապես կարճելու հարցը
- «Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
- «Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
- «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն
- «Հրապարակ». «Բագրատ սրբազանի և ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը մի քանի րոպե է տևել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան