Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, լրագրող Սյուզի Բադոյանը։
Հյուրերը պայքարի կիզակետից են՝ արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հերթապահները հայտնեցին, որ քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։
Էդգար Ղազարյանը, վկայակոչելով դատական պրակտիկան, նշեց՝ հնարավոր է այդ օրը քննարկվի խափանման միջոցի հարցը, չի բացառվում, որ նրանք ազատ արձակվեն ու վարեն 100-րդ հոբելյանական հաղորդումը։