«Արամ Խաչատրյան» հիմնադրամը և Խաչատրյանի միջազգային փառատոնը կներկայացվեն Եվրոպական փառատոների ասոցիացիայի գագաթնաժողովին
Մայիսի 12-ից 15-ը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը կմասնակցի Եվրոպական փառատոների ասոցիացիայի (EFA, European Festivals Association) Արվեստի փառատոների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գերմանիայի Ուսեդոմ կղզում։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից։
Փառատոների 200 կազմակերպիչներ և երաժշտական աշխարհի ներկայացուցիչներ հագեցած օրակարգով կմիավորվեն՝ ներկայացնելու իրենց փորձառությունը, մտահոգությունները, իրենց գեղարվեստական առաջարկներն ու մտորումները:
Միջոցառմանը Մարտին Թովմասյանը կներկայացնի «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը, որը Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության լայնորեն ճանաչելի փառատոներից է, որի հեղինակությունն ու մասնակիցների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են։
2013թ․ հիմնադրված փառատոնն ամեն տարի մայրաքաղաք Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք երաժշտության միջոցով ստեղծում են միջմշակութային երկխոսության մթնոլորտ, ինչպես նաև իրենց կատարումներով ընդլայնում Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան