«Հրապարակ». Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքի բազմամարդությունն անակնկալի է բերել ՔՊ-ականներին, որոնք անցած օրերին, կարելի է ասել` «խաղադրույքներ» են կատարել, թե ինչքան մարդ դուրս կգա: Առավելագույն թիվը, որ ակնկալել են, 20 հազարն է եղել, սակայն անգամ իրենց հաշվիչ Դանիել Իոաննիսյանը 31 հազարից ավելի թիվն ասաց, չնայած առնվազն կրկնապատիկն էր առկա: Եվ հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում։
Փաշինյանը sms-ներով հանգստացրել է նրանց, որ ամեն ինչ լավ կլինի՝ առաջիկա օրերին շարժումը կմարի: ՔՊ-ականները թեթևացած շունչ են քաշել, երբ սրբազանը տուն է ուղարկել ժողովրդին՝ հստակ գործողությունների չտանելով: ՔՊ-ում կարծում են, որ ընդդիմությունը «պահը բաց թողեց»։ Ակնկալել են, որ այդ բազմությունը սրբազանը կառաջնորդի դեպի կառավարական դաչաներ, կպարտադրի, որ հանդիպում տեղի ունենա, չի թողնի, որ մարդիկ տուն գնան։ Ի դեպ, սրբազանի հայտարարությունը, թե լավ է ճանաչում Ռուստամ Բաքոյանին և ճամբարափոխ Շիրակ Թորոսյանին, նրանց նկատմամբ ՔՊ-ում կասկածների տեղիք է տվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Անհայրենիքությունն ուղենիշ դարձրած մարդկանցից այլ բան սպասել չի կարելի
- «Ժողովուրդ». Մարիամ Փաշինյանը 2021 թվականին «Դիջիթեյն»-ից ստանում էր 6,7 միլիոն դրամ, իսկ հաջորդ տարի նրա եկամուտը դարձավ 10.9 միլիոն
- «Հրապարակ». «Բագրատ սրբազանի և ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը մի քանի րոպե է տևել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան