Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին գրում է Իզվեստիան։
Հարուցվել է երկու քրեական գործ՝ անվտանգության պահանջները և ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար։ Ավտոբուսի վարորդը բերման է ենթարկվել, նրա կինը հայտնել է, որ ամուսինը երբեք չի բողոքել իր առողջությունից և 20-ժամյա հերթափոխից հետո գնացել է աշխատանքի։
«Իզվեստիան» տեսանյութում է հրապարակել ու գրել, որ երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը մեքենա վարելիս ականջակալներով երաժշտություն լսում։
Մայիսյան արձակուրդներին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ժամանած մի ուսանող օգնել է մարդկանց փրկել Մոյկա գետում խորտակվող ավտոբուսից։ Նա «Իզվեստիային» պատմել է փրկարարական գործընթացի մասին։ Նա նշել է, որ ընկերների հետ վթարի պահին կանգնած են եղել լուսացույցի մոտ, ավտոբուսն ընկել է գետը նրանցից ոչ հեռու։
«Ես տեսա մի մարդ, որը կանգնած էր ավտոբուսի վրա, փորձում էր բացել այն։ Անմիջապես հանեցի հագուստս ու կոշիկներս։ Երկու տղա թռան ինձանից առաջ, ես էլ անմիջապես թռա նրանց հետևից։ Ում կարողացանք, հանեցինք»,- ասել է նա: