Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից, ուրբաթ օրը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում երկրորդ օրն է՝ հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,-գրում է Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ երեկոյան Երևանում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի, սակայն Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականը, ով ղեկավարում է բողոքի ցույցերը, խոստացել է, որ դրանք կշարունակվեն։
«Հայաստանը ապրիլին հայտարարեց, որ որոշ սահմանամերձ շրջանների վերահսկողությունը կզիջի Ադրբեջանին։ Այդ որոշումը հաջորդեց սեպտեմբերին կայծակնային ռազմական արշավին, երբ Ադրբեջանի զինուժը ստիպեց Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայ իշխանություններին կապիտուլյացիայի ենթարկվել: Երբ Ադրբեջանը լիակատար վերահսկողության տակ առավ Ղարաբաղը, մոտ 120 հազար մարդ՝ Ղարաբաղի գրեթե ողջ էթնիկ հայ բնակչությունը լքեց տարածաշրջանը»,-գրում է AP-ն։
Abcnews-ն ու բազմաթիվ այլ միջազգահին ԶԼՄ-ներ վերահրապարակել են Associated Press-ի հոդվածը։
Reuters-ն այսօր, վկայակոչելով TASS-ին, գրել էՀայաստանի ոստիկանությունը շաբաթ օրը 41 հոգու է ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ժամանակ՝ կապված Ադրբեջանին սահմանամերձ մի քանի գյուղեր զիջելու որոշման հետ։
«Որոշումը Հայաստանում շատերին զայրացրել է։ Հայ բարձրաստիճան հոգևորականի գլխավորած երթի մասնակիցները հինգշաբթի օրը հասել են Երևան՝ մի քանի օր քայլելով երկրի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկից՝ մոտ 160 կմ: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հազարավոր մարդկանց մասնակցությամբ հանրահավաքում պահանջեց վարչապետ Փաշինյանի հրաժարականը, հանրահավաքի մասնակիցներին նա խրախուսեց սկսել քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ ուղղված կառավարությունը տապալելուն»,-գրում է Reuters-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին