Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում

«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում ծավալվող գործընթացների մասին:
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը նշեց, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող զարգացումները արտառոց են իրենց բնույթով, քանզի կարծես քաղաքական գործընթացներ են գեներացվում, բայց մյուս կողմից էլ ամբողջովին դրանց ասել քաղաքական չես կարող:

«Մի քանի անգամ հայտարարվել է, որ այս գործընթացները օրհնված են Մայր Աթոռի կողմից, ինչը բնական է, քանի որ կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ, և եկեղեցու դիրքորոշումն այն է, որ այդ գոյաբանական խնդիրները սպառնում են ոչ թե  ընդդիմությանը կամ իշխանությանը, այլ յուրաքանչյուր հայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Աբովյանը։

Քննարկաման մասնակցի խոսքով, ինքը չի քննարկելու եկեղեցու որոշումները։

«Ես եկեղեցու խոնարհ զավակն եմ ու պարտավոր եմ ընդունել այն, ինչ եկեղեցին գտնում է ճիշտ: Բայց ակնհայտ է, որ այս գործընթացները նոր ջրբաժան չեն ստեղծում, այլ հակառակը՝ փորձում են ոչնչացնել այն բաժանումները՝ սևի ու սպիտակի և այլն, որ կան հասարակության շրջանում: Ընթանում է լայն հանրային համերաշխության գործընթաց: Ամենակարևորն այն է, որ պրոցեսը ապաքաղաքական է, որքան էլ ինձ հետ չհամաձայնվեն. այո, քաղաքական կոմպոնենտ կա, ամեն ինչ վերջում քաղաքական դաշտում է որոշվելու, բայց բուն պրոցեսը, փիլիսոփայությունը պետք է լինի ապաքաղաքական և այդպես այսօր հենց կա: Հիմքում պետք է դրվի առաջին հերթին հայամետ միաբանություն»,- հավելեց Արման Աբովյանը:

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյան նկատեց՝ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, փոքր ինչ այլ պրոցես է, որովհետև իշխանության դիմաց կանգնած է ոչ թե դասական քաղաքական գործիչ, այլ Հայ առաքելական եկեղեցու սպասավոր, որի հանդեպ հայտնի գործիքակազմը՝ ահաբեկել, բռնել, հալածել և այլն, չեն կարող բանեցնել: Նրա կարծիքով, այն տեխնոլոգիաները, որով փորձեց իշխանությունն աշխատել Բագրատ Սրբազանի դեմ՝ ահաբեկում, վարկաբեկում և այլն, , չաշխատեցին, հակառակ արդյունքն ունեցան: 

«Դրա պատճառով էլ փորձում են Բագրատ Սրբազանին ամեն կերպ կապել այս կամ այն քաղաքական գործչի հետ»,-ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը շատ լավ տիրապետում է բոլոր այն գործիքներին, որոնցով Փաշինյանը ժամանակին հաջողության հասավ, շատ լավ հասկանում է այն կոդերը, որոնցով շփվում է ժողովրդի հետ:

Քոչարյանը նկատեց՝  տարբեր պրոցեսներ են ընթանում, ոչ միայն հրապարակում, այլև հրապարակից դուրս, ընդ որում աշխարհաքաղաքական ևս: Ըստ մեդիափորձագետի,  Փաշինյանին ցուցադրվեց իր լեգիտիմության բացակայությունը, որովհետև եթե ՀՀ քաղաքական դաշտում ի հայտ է եկել մարդ, որը հրապարակ է լցնում սիրով և համերաշխությամբ, այսինքն Փաշինյանի դաշտում ավելի ուժեղ և հետաքրքիր քայլ է անում, այստեղ խնդիր կա իր համար: Գործող իշխանությանը գցել են առնվազն անհարմար վիճակի մեջ և դա արդեն ակնհայտ է.

«Եթե մարդ դուրս է գալիս հանուն հավատքի, հանուն գաղափարի, նման մարդկանց դեմ դժվար է պայքարել: Իշխանությունը հիմա բարդ վիճակում է: Եվ իշխանությունը, օրինակ, չունի այն հաշվարկը, թե ինչ կկատարվի, եթե Բագրատ Սրբազանի նկատմամբ ուժ կիրառեն: Այդ իմաստով բավականին բարդ վիճակում են հայտնվել»։

Բանախոսը վստահ է, որ այս փուլում թերևս ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ավելի բարձր դիրքում է, քան Փաշինյանը, քանի որ հենց վերջինիս հրամաններից է կախված՝ կմնա Փաշինյանը վարչապետ, թե չի մնա, դուրս կգա՞ն ոստիկանները մարդկանց դեմ, թե՞ կմիանան նրանց: Եվ պարզ է, որ Վահե Ղազարյանի վրա սարսափելի ճնշում է գործադրվում, որովհետև նա մնացել է գյուղացի տղա, Փաշինյանը նրան սիրով կփոխեր, բայց, մյուս կողմից, այդ աստիճանի նվիրված մարդ դժվար թե գտնի։

«Եվ այս տավուշյան եռանկյունու՝ Փաշինյան-Վահե Ղազարյան- Բագրատ Սրբազան մեջ են որոշակի հարցեր լուծվելու»,- հավելեց Տիգրան Քոչարյանը:

Իր հերթին քաղաքագետ  Վիգեն Հակոբյանը նշեց, որ այս շարժումը ոչ թե ապաքաղաքական է, այլ ապակուսակցական, որովհետև ամբողջ օրակարգը, բոլոր պահանջները ու գնահատականները, որոնք դրվում են, սկսած Կիրանցից, քաղաքական են: Իսկ վերջին օրերին, արդեն Երևանում, այդ քաղաքական օրակարգը նաև այլ երանգներ ստացավ, բավականին լուրջ քաղաքական պահանջներ դրվեցին՝ ընդհուպ մինչև վարչապետի հրաժարականը և առաջարկվեց քաղաքական մեխանիզմ:
«Իմ գնահատմամբ, սա հանրային բունտ է ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, վարքագծի, որն այն պահից սկսած, երբ քայլերթը հասավ Երևան, տեղափոխվեց քաղաքական դաշտ, ինչի մասին երեկ խոսեց նաև Բագրատ Սրբազանը: Երեկ խոսվեց շարժումը ինստիտուցիոնալ դարձնելու մասին, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի ինստիտուտ, եթե որոշել են գնալ սահմանադրական ճանապարհով և մեծ կարիք կա, որպեսզի հանրությանը ներկայացվի ինչ-որ այընտրանք: Առաջիկա օրերին շարժման կառավարման մեխանիզմները կփոխվեն, հարթակում կհայտնվեն որոշակի անձեր, որոնք պետք է ընկալելի լինեն հասարակության համար: Կարծում եմ, սա կլինի հիբրիդային ինչ-որ մարմին, որտեղ կլինի և՛ հոգևոր դասը, և՛ որոշ գործիչներ, որոնք ընկալելի են»,- կարծիք հայտնեց նա:

Ըստ Հակոբյանի, իշխանության գործիքակազմը չի աշխատում,  հակաքարոզչության արսենալը հարուստ չէ ու բացարձակ չի ազդում: Իշխանությունը փորձեց կիրառել նույն գործիքները, ինչ, օրինակ, երկրորդ նախագահի դեմ, բայց այս պարագայում դա ոչ մի արդյունք չտվեց:
«Փաշինյանը հասկացավ, որ պատերազմից հետո խաղաղության բավականին լուրջ պահանջ կա և չորս տարի շարունակ իր խոսույթում այդ բառը՝ խաղաղություն, անընդհատ կար: Ի վերջո նա ներկայացրեց իր կոնցեպտը՝ «ամեն ինչ հանձնենք խաղաղ ապրենք», բայց այդ ամենը հօդս ցնդեց Ալիևի հունվարյան ուղերձով, որի թեզերը որևէ աղերս չունեին Փաշինյանի ներկայացրածի հետ: Այդ թեզերը նշանակում էին, որ խաղաղության կոնցեպտի շուրջ որևէ պայմանավորվածություն չկա, այդ ամենը բլեֆ էր: Եվ հենց այդ պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ խաղաղության պայմանագիր գոյություն չունի, ընդամենը կայծ էր պետք, որպեսզի հանրության մոտ բունտ առաջանար»,- շեշտեց Վիգեն Հակոբյանը:

Քննարկման մյուս մասնակից՝ քաղաքագետ Արման Ղուկասյանը նախ  հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները, համաձայն թե՛ ներքին, թե՛ արտաքին սոցհարցումների արդյունքների, այլևս շատ քիչ աջակցություն ունեն: Հարն այն է, որ հասարակության մեջ շատ մեծ անտարբերություն, ապատիա կա, և երկրում ձևավորված ճգնաժամի պատասխանատուն էլ, շարժիչ ուժն էլ իշխանությունն է:

Ըստ Ղուկասյանի՝ հասարակությունն այսօր այլևս չի ֆիքսվում անձերի վրա, մարդիկ չեն սպասում կոնկրետ անձի, ամբողջ հարցն այն է,  թե ո՞վ կարող է լուծումներ առաջարկել այս ճգնաժամից դուրս գալու համար:

«Չի կարող այլևս լինել անձնավորված գործընթաց, որովհետև մի անգամ՝ 2018-ին անձնավորված փրկչին բերեցին: Ես համոզված եմ, որ հստակ կոնցեպտային գործընթաց է հաղթելու: Բոլորը սպասում են հստակ կոնցեպտներ, այսինքն՝ «Նիկոլ, հեռացիր, հետո տեսնենք ինչ ենք անելու»-ն այլևս չի աշխատելու: Եվ չի աշխատելու 2018-ի սցենարը: Մեզ պետք է իսկապես ազգային միասնություն, որը թույլ կտա հասկանալու հետևյալ հարցերը. լավ, իշխանությունը փոխվեց, դելիմիտացիան ինչպե՞ս է արվելու, կամ՝ լավ, Արցախը կարողանալո՞ւ ենք վերադարձնել»,- ասաց բանախոսը:

Այսինքն, հավելեց նա, մենք այն փուլում ենք, որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանը հնարավոր ամեն ինչ արդեն ձախողել է, բայց մեզ անհրաժեշտ են լուծումներ: Եվ միայն իշխանափոխությամբ, դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել այս ճգնաժամից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:59
Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը չեղարկվեց դատական կարգով․ փաստաբան
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․ «Ռեստորանի տարածքում ծխելու հիմքով տնտեսվարողի(ռեստորանի) նկատմամբ 150000 դրամի չափով տուգանքը...
Աղբյուր` Panorama.am
20:41
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Ապագա»-ն հասավ լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններին․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «2021 թվականի  սեպտեմբերին ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ
ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am  լ կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և...
Աղբյուր` Panorama.am
20:03
Աշխատանքից ազատված վարորդների հարցը վաղը կվերանայվի․ գործադուլ անող վարորդ
Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը: Այս մասին լրագրողներին ասաց գործադուլավորներից մեկը «Երևան...
Աղբյուր` Panorama.am
19:53
ՀԷՑ-ը օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը հաղորդագրություն է տարածել․ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա աստերոիդ կընկնի
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Այսօր երեկոյան Ռուսաստանի վրա...
Աղբյուր` Panorama.am
19:14
Սիմոնյանը սիմվոլիզմ է տեսել Միր անունով կատվի մահվան մեջ, որը եղել է Պուտինի նվերը՝ ճապոնացի նահանգապետին
Rossiya Segodnya մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Telegram ալիքում մեկնաբանել է Միր կատվի մահը, որը ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր․ Արմեն Աշոտյան
«Ձորաղբյուր» ՏԿՀ-ից  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Աշխարհաքաղաքական կարճ առակ Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող մի քանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից,...
Աղբյուր` Panorama.am
18:30
Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար ցանկում
Արցախյան պատերազմի մասին պատմող ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի  «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների երկար...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիայում բողոքի ակցիա է կազմակերպվել Իսրայելի դեմ
Թուրքիայում շարունակվում են բողոքի ակցիաներ իրականացվել ընդդեմ Իսրայելի, որը  Պաղեստինում ռազմական գործողություններ է իրականցնում։...
Աղբյուր` Panorama.am
18:02
240 կգ ձուկ. Պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել երկու մարզում
Դեկտեմբերի 2-ին ջրային պարեկային կարգախումբը Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ինչո՞ւ եք դուք ամեն ինչ անում, որ մեր նահատակներին վերածեք «մեռելների». Իշխան Գևորգյանը՝ Փաշինյանին
«Ազատազէն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ձեր կրթության նախարարությունը հրապարակային ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները. Գեղամ Մանուկյան
«Ձեր կրթության նախարարությունը հրապարակային, պաշտոնական ոչ պաշտոնական ձևով բոլոր դպրոցներից հանել է տալիս հերոսների անկյունները»,-ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Փաշինյանը ոչ միայն արդարացրեց Ադրբեջանի ագրեսիան, այլև ընդունեց ցեղաuպանnւթյանն իր հանցակցությունը. Լիլիթ Գալստյան
«Որքան քաոտիկ և ողբերգական են մեր իրականությունն ու մեզ շրջապատող աշխարհքաղաքական զարգացումներն, այնքան սյուռեալիստական է և ոչ ադեկվատ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Էլ իմ մասին չխոսեք. Աղվան Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Պարոն Սիմոնյան, ասացին այսօր իմ մասին եք խոսել։ Էլ չանեք։ Գիտեք ինչու՝ ես ձեր մասին չեմ խոսում»,- Ազգային ժողովում...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սուքիասյան ազգանունով ոմն մեկը, առավոտ կանուխ հայհոյախառն արտահայտություններով է խոսել. Թադևոս Ավետիսյան
«Երևան քաղաքում «տրանսպորտային բարեփոխումներ» անվան տակ, հերթական ձախողման օրինակն էր այսօր։ Վաղ առավոտից տրանսպորտային կոլապս...
Աղբյուր` Panorama.am
17:11
Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  դեկտեմբերի  5-ից Տիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի...
Աղբյուր` Panorama.am
17:09
Իրակլի Ղարիբաշվիլին հեռանո՞ւմ է «Վրացական երազանք»-ից
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից և զբաղցելու է բիզնեսով։...
Աղբյուր` Panorama.am
17:04
Գրեթե 7 տարի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը դեռ այս հարցադրումն է անում և դեռ փնտրտուքների մեջ է. Աբրահամյան
«Այս 6-7 տարիներին բանակին ուղղված ինչ ասես չլսեցինք, իսկ վերջին շրջանում հարվածները, որոնք տեղում են բանակի ուղղությամբ, նպատակ ունեն...
Աղբյուր` Panorama.am
16:52
Հրապարակային ծաղրnւմ են Նիկոլ Փաշինյանին, այ այդպես է աշխարհը մեզ ընկալում. Մամիջանյան
«Մի քանի ժամ առաջ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը  պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է  որպես ազգ-նահատակ։ Աշխարհը, ցավոք սրտի, մեզ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Փաշինյանն ընդամենն ասում է, որ եթե 1-2 տարի դիմանար իշխանության լծակների մոտ, ապա իր իշխանությանը վտանգ չի սպառնա. Լարիսա Ալավերդյան
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ԱԺ-ում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երկու տարի առաջ այս ամբիոնից հայտարարել եմ,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում դեկտեմբերի 6-ին կմեկնարկի  ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինչ այդ, վաղը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
16:10
Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է թեյի
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրել է թեյի սեղանի շուրջ զրույցի։ «ԱԺ-ում հավատարմագրված հարգելի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից. Ռուբեն Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որ աստճան, որ այլանդակվում է Երևանի...
Աղբյուր` Panorama.am
16:05
Նորատուսից առգրավվել է 2 ձկնորսական նավակ
Ծովինարից՝ 60.2 կգ սիգ
Աղբյուր` Panorama.am
15:55
Հալեպի մի շարք հիվանդանոցներ դադարել են աշխատել անձնակազմի և սարքավորումների բացակայության պատճառով
Սիրիական Հալեպի մի շարք քաղաքային հիվանդանոցներ ամբողջությամբ կամ մասամբ դադարեցրել են բնակչությանը սպասարկումը սարքավորումների և բժիշկների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին
14:43 03/12/2024

Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}