Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։ Նիկոլը պիտի պատասխան տա»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը` Գոհար Դավթյանը, որը նույնպես միացել է քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիային։
Նա նշեց, որ ոչ թե պիտի ճանապարհ բացեն, որ ինքը փախչի ու գնա, վայելի այն գումարները, որ մեր տղաների կյանքի գնով է շահել, այլ պետք է պատասխան տան։
«Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, որ հանձնվի։ Երևի առաջինը իր կինն է, մնացածն էլ չգիտեմ, այդքան խրված չեմ քաղաքականության մեջ»,- ասաց տիկին Գոհարը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել էին փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։
Քաղաքացիները ժամը 11-ից փակել էին Հաղթանակի կամուրջը, Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը և այլ հատվածներ։
Ոստիկանները շատ դեպքերում բռնի ուժի գործադրման բերման են ենթարկել 41 քաղաքացիների։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
- Ակցիայի մասնակից 23-ամյա արցախցին աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել
- ՆԳՆ. Բողոքի ակցիաների 41 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն
- Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է վնասվածք
- Բերման է ենթարկվել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
- Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
- Փաստաբան. Երևանում բերման է ենթարկվել առնվազն 30 քաղաքացի, հիմնականում՝ կոշտ ու անհամաչափ ուժի կիրառմամբ
- Ոստիկաններն ուժի կիրառմամբ բերման են ենթարկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների
- Տավուշն էլ ենք տալու մաս-մաս, հետո՝ Երևա՞նը. Ակցիա իրականացնող կին
- Երևանում անհնազանդության ակցիաներ են
- Այսօր անհնազանդության ակցիաներ կլինեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները