Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց թվում են նաև 44-օրյա պատերազմի հերոս Արայիկ Բաղդասարյանի մայրը` Գոհար Դավթյանը, Սուրբ Աննա եկեղեցու սարկավագը և եկեղեցու սպասավորները։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել էին փողոցներ՝ հետևելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին։
Ոստիկանները շատ դեպքերում բռնի ուժի գործադրման բերման են ենթարկել 41 քաղաքացիների։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան