Ոստիկանները բերման են ենթարկում սուրճ հյուրասիրող քաղաքացուն
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ նախօրեին հանրահավաքի ժամանակ խաղաղ անհնազանդության ակցիաների անելու կոչին հետևելով, Երևանում քաղաքացիներն ինքնաբուխ փակել են փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ քիչ առաջվա տվյալներով, արդեն 30 հոգու բերման են ենթարկել։
Տիգրան Մեծի պողոտայի «Սասունցի Դավիթ» արձանի հատվածում ակցիա անող երիտասարդը նաև սուրճ էր ուզում հյուրասիրել ոստիկաններին, անցորդներին, սակայն ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան