Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է, բայց դա չի նշանակում, որ մենք նույն քաղաքական դիրքորոշումն ունենք, բայց արյունը ջուր չի դառնա»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանն, անդրադառնալով՝ բարեկամուհու՝ Նարինե Չարչյանի՝ Աննա Հակոբյանի հրավիրած 1մլն դրամանով ընթրիքին մասնակցելու հանգամանքին։
«Արմեն Չարչյանն ասաց, որ դրանից հետո չի շփվել բարեկամուհու հետ։
Հիշեցնենք, որ «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը գնացել էր վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, որի ժամանակ գործարար կանայք վճարել են 1 մլն դրամ»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա