Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական շարքերին, ներքին զորքերին՝ ձեզ հանդարտ պահեք»,-Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նա քաղաքական վերնախավին հորդորեց ոստիկաներին «չփչացնել»։
«Մի բարոյազրեկք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ինչ-որ մեկին պաշտպանելու համար, ոչ ոք չի հարձակվելու, ջարդելու փշրելու»,- հայտարարեց Սրբազանը և նկատեց, որ մարդիկ փողոցներում անհնազանդության գործողություններ են ծավալում և իրավունք չունեն նրանց հանդեպ անհամաչափ բռնի ուժ կիրառել։
Բագրատ Սրբազանը ցանկացավ, որ բաքվի բանտերից հայրենիք վերադառնան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և ռազմագերիներին, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի, երկու ամիս պետք է մնային գերության մեջ։
Հայտնելով, որ արցախցիներին մենակ թողեցինք թշնամու դեմ և հիմա նրանք սփռվել են ողջ Հայաստանով մեկ՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է»։
Նա նաև տեղեկացրեց, որ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից իրենց զորակցությունն են հայտնել «Տավուշն հանուն հայրենքի» շարժմանը։
Հարակից հրապարակումներ`
- Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
- Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
- Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան