Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միքայել Սրբազանը դա հնարավոր համարում է. «Նույնիսկ այս շարժումից առաջ եմ ասել, որ հնարավոր է, բայց դրա համար պետք է կոնսոլիդացիա, մոբիլիզացիա, ժողովրդի համախմբում, պահանջ, անշուշտ, այդ ամենը ինչը մաքրությամբ, ապաշխարհությամ, զղչումով։ Դա լուրջ ճանապարհ է։
Այս իշխանությունն ինձ չի հետաքրքրում, նրանք վաղուց ինձ համար իշխանություն չեն։ Այդ մասին ասել եմ 2020 թվականի նոյեմբերին 9-ին, ասել եմ՝ այդ մարդը այևս իմ իշխանությունը չէ, և իրենց իշխանություն չեմ էլ համարում, օկուպացիոն ռեժիմ է, որ օկուպացրել է մեր երկիրը, նստել է այդ շենքում, մի օր պետք է գնա, բայց ինքչան շուտ գնա, այնքան լավ, թե չէ ինչ իշխանություն։ Ամոթ է դրանց իշխանություն անվանելը»։
Շիրակի թեմի առաջնորդն ասաց, որ իրենք և աղոթում են, և զբաղվում հայրենիքի փրկությամբ. «Մենք քաղաքականությամբ չենք զբացվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում, իսկ հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է։ Այս հայրենիքը որ կա, եկեղեցու շնորհիվ է, իրենց մնար, սա էլ չէր լինի»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
- Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
- Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
- Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
- Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
- Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
- Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան