«Ռազբորկա» ու կրակոցներ ոստիկանության Մասիսի բաժնի «քթի տակ»
«Այսօր՝ մայիսի 11-ին, հերթական ռազբորկան ու կրակոցներն են հնչել Մասիս քաղաքում՝ ոստիկանության Մասիսի բաժնից գրեթե 1 կմ հեռավորության վրա, իսկ ոստիկանության Մասիսի բաժնում կարծես թե թմբիրի մեջ լինեն»,-այդ մասին գրում է shamshyan.com-ը։
«Վերջին ժամանակահատվածում Արարատի մարզը դարձել է Հայաստանի ամենակրիմինալ մարզը։ Հաճախակիացել են քրեական «ռազբորկաները», գողությունները, այդ թվում՝ բնակարանային, ու կարծես թե Արարատի մարզը ձեռնոց է նետել Սիցիլիային ու հաստատ կարող է ստանալ թիվ 1 կրիմինալ մարզի կարգավիճակ։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ով ավելի շատ հայտնի է «դդմաշենցի Սարո» մականվամբ, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ով կարճ ժամանակում հրաժեշտ տվեց ժողովրդին հայտնի «միլիցեքի բերդի» պետի պաշտոնին ու հանգրվանեց ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը, ով արդեն ձեռք է բերել «ադամանդե ձեռք» մականունը, ոչ լիարժեք են տիրապետում մարզում օպերատիվ իրավիճակին, ինչի պատճառով էլ «կրիմինալը ծաղկում է» մարզում։
Եթե նրանք տիրապետեին օպերատիվ իրավիճակին և ժամանակին ստանային օպերատիվ տեղեկություններ դեպքի մասին, ապա հնարավոր էր կանխել «ռազբորկան»։ Երբ բանը բանից արդեն անցել է, նոր ժամեր անց Մասիսի ոստիկանության ծառայողները, բայց ո՛չ վարչության պետը, ո՛չ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը և ո՛չ էլ Մասիսի բաժնի պետը չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր, այլ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը, ովքեր էլ այնտեղ հայտնաբերել են վնասված ավտոմեքենաներ, կրակված պարկուճներ, ինչից հետո դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը և փորձաքրագետը։ Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիս բաժնի ծառայողները գոնե այս անգամ պետք է ապացուցեն, որ հավատարիմ են ոստիկանի կոչմանը, այլ ոչ թե ավելի շատ զբաղված են «թիթեռ նկարելով»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
- ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Երևանում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների դեպքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին