Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,- Մատենադարանից դեպի Երևանի Հանրապետության հրապարակ երթի ժամանակ ասել է հայտնի ոճաբան և դիզայներ Արամ Նիկոլյանը։
«Որպես ՀՀ քաղաքացի, ես այստեղ եմ։ Եվ նորից եմ կրկնում՝ ես այլ հավակնություններ չունեմ, ինձ չեք տեսնի բեմում, չեք տեսնի քաղաքական ոչ մի գործընթացում։ Ես համաձայն չեմ տեղի ունեցողի հետ»,- ասաց դիզայները։
Հարցին՝ այսօր հասարակությունը պատկերացում ունի՞ առաջացած մարտահրավերների մասին, նա ասաց. «Կարծում եմ, որ չի կարող չլինել և չեն կարող հաշվի չնստել դրա հետ։ Սրանով է պայմանավորված առցանց հարթակների հսկայական ճնշումը մեր շարժման վրա: Բայց դա ձեռնարկվում է բացառապես առցանց հարթակներում»։
Հարակից հրապարակումներ`
- Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
- Արմեն Հյուսնունց. Կարծում եմ՝ այսօր որոշիչ օր պետք է լինի
- Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները