Քաղաքական 20:29 12/05/2024 Հայաստան

Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները

«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության մարդկանցով, հնարավորություն տալով անկախ կուսակցական և այլ պատկանելիությունից մարդկանց ներգրավելու այդ հաշտության կառավարության մեջ»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

Նա նշեց, որ պետք է գերիշխի ներքին հաշտեցման մթնոլորտը՝ հիմնված արդարության սկզբունքի վրա։

«Պետական կառավարման քաղծառայողների համակարգը պետք է լինի կայուն և ապահով ոչ թե սրա, նրա քմահաճույքով պայմանավորված, հարազատների, բարեկամների լցոնումներով պայմանավորված։

Պետք է երաշխավորի ազատ և արդար ընտրությունները գալիք կառավարության, մնայուն կառավարության համար։

Մինչև նոր ընտրությունները չպետք է լինեն որևէ կերպով սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։

Պետք է հանձնառու լինել շարունակել խաղաղ բանակցությունները։

Պետք է մերժել հականերով արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվելով գործիք դառնալ, զարգացնելով իր սեփական, հայկական օրակարգը, բարեկամների փնտրտուքով, բայց ոչ երբեք հույսը միայն բարեկամների վրա դնելով, այլ ապավինելով սեփական ժողովրդի ուժականությանը և կամքին։

Չճանչելով որևէ ուժով ձևավորված որևէ իրողություն, չլեգիտիմացնելով ուժի կիրառված իրողությունները, բոլոր կարգավորումները պետք է տեղի ունենան բանակցությունների արդյունքներով, միջազգային իրավունքի, արդարության սկզունքի հիման վրա։

Ոչ ոք չի կարող պարտադրել մեզ փոխել մեր հայկական օրակարգը՝ իր բոլոր ենթատեքստերով։

Մեր տարածշարջանի և հարևանների ստեղծած թշնամական իրադրությունը մեզ ստիպում է  լինել ոչ «սովորական», այլ դառնալ հատուկ պետություն, որից պետք է բխեն բոլոր հայեցակարգային դրույթները տարածված ողջ համակարգերի վրա։ 

Կառավարման համակարգ պետք է վերադառնան բոլոր փորձառու մասնագետները՝ դիվանագտներ, զինվորականներ, պետական ծառայության մեջ գտնվող բոլոր անձինք, ովքեր ինքնկամ հեռացել են կամ անադարացիորեն հեռացվել են նույնիսկ մեկ «լայք» դնելու պատճառով։

Պետք է նոր հայեցակարգ մշակել Սփյուռքի հետ հարաբերության համար։

Հայաստանը պետք է մուտք գործի հետպատերազմյան ապաքինման, զարգացման փուլ, որը ենթադրում է նոր բարքեր, նոր վարքագիծ: Սկսած չաղտոտելուց մեր հայրենիքը, մինչև ամենաքաղաքական, ռազմական հարցերի արծարծումը:

Պետք է կասեցվի  մի շարք վիճակահարույց, անհեթեթ ծրագրերի իրականացումը՝ Ակադեմիական քաղաք կոչված, հայոց լեզուն գիտության ոլորտից դուրս մղելու կառավարության որոշումը, տրանսպորտի թանկացում, ...

Պետք է բանտերից ազատ արձակվեն բոլոր քաղաքական հայացքներով բանտարկյալները, ինչպես նաև ամբողջ ջանքը ներդրվի վերադարձնելու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանն ու բոլոր գերեվարված տղաներին։ 

Զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրին՝ կանխարգելման և որևէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով։

Հետախուզության և հակահետախուզության զարգացման նոր հայեցակարգ՝ հնարավորինս չեզոքացնելով բոլոր սպառնալիքները։

Պարենային անվտանգություն. մեր պայմաններում, որտեղ տևական շրջափակման սպառնալիքներ են, տնտեսությունն ամեն գնով դարձնել ինքնաբավ բոլոր ճյուղերով։

Մարդու իրավունքները, քաղաքացու ազատությունները, ժողովրդավարական արժեքների հաստատում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային փոքրամասնություններին, մեր սիրելի համայնքներին։

Այս բոլոր կետերը պետք է լինեն ժամանակավոր, անցումային կառավարության օրակարգը, հայեցակարգը, որը պետք է առաջնորդվի այս սկզբունքներվ։ Եվ ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթի թազա Հայաստանին։

Նոր և նորացող ուժեղ, մեր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հռչակումով՝ այն Հայաստանը, որ գալիս է շատ շուտով»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:40
Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումը կայացվել է այսօրվա ՔՊ վարչության նիստում
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի: Այս որոշումը կայացվել է այսօր կայացած ՔՊ վարչության նիստում: Աղազարյանի հետ կապ...
Աղբյուր` Panorama.am
23:34
Միրզոյանը և Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն...
Աղբյուր` Panorama.am
22:59
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա
Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
22:27
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանում
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի...
Աղբյուր` Panorama.am
21:47
Ընթանում է Միրզոյան-Բերբոք հանդիպումը
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ  Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հանդիպել է Ասորի եկեղեցու պատրիարք Ն.Ս. իգնատիոս Աֆրամ Բ.-ի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի շրջանակում նոյեմբերի 19-ին Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) ղեկավար կազմը՝ խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
19:58
Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը. Արամ Վարդևանյան
ՀՀ նախկին Վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լուսանկար է հրապարակել և գրել. «11 ապրիլի 2023 թ., ք. Ստեփանակերտ, Աշոտ Ղուլյանի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վահագն Չախալյանն արդարացվեց. Փաստաբան
«Հիշեցնեմ, որ «Կամք» նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը և կազմակերպության անդամներ հունիսին ձերբակալվեցին խմբակային...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԿԸՀ-ն սկսել է Եվրաքվեի ձևաթղթերի ստուգումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 19-ին սկսել է («Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Հեղինակը ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը. Արսեն Ջուլֆալակյան
«Զինվորականների 2024թ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն»
Աղբյուր` Panorama.am
17:45
Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացումը. «Գեղարդ»
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ահազանգում է Նոյի դամբարանի ադրբեջանական յուրացման մասին։  «Աստվածաշնչում...
Աղբյուր` Panorama.am
17:43
Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին այսօր առավոտյան կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե և նա նախաքննական մարմնում առերեսվել է կաշառքի...
Աղբյուր` Panorama.am
17:36
Զելենսկին ասել է, թե երբ են լինելու հակամարտության վճռորոշ պահերը
Ուկրաինայում շարունակվող հակամարտության որոշիչ պահերը կլինեն հաջորդ տարի։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
17:24
Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք...
Աղբյուր` Panorama.am
17:04
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
17:03
Իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները։...
Աղբյուր` Panorama.am
16:45
ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին
Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ...
Աղբյուր` Panorama.am
16:33
ՔԿ. Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով ավարտվել է
Քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ԱԺ նախկին պատգամավոր Խ․ Քոքոբելյանի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Ժաննա Անդրեասյանի անդամակցությունը դադարեցվել է, Լենա Նազարյանը խորհրդի նախագահ է ընտրվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
15:59
ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտում գործունեություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}