Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը:
Նա հայտնեց, որ վերջին տարիներին երկրում իշխել է սուտը, կեղծիքը և ատելությունը և հասարակությունը պետք է իր աչքերը բացի։
«Թող բացվեն մեր աչքերը մեր ցանկությունը լինի, որ մեր աչքերը բացվեն և մենք կարողանանք տեսնել, ապրել, զգալ մեր սեփական ինքնամաքրումով, զղջումով, մեղքից հւրաժարումով: Մենք կարող ենք դա անել ժողովուրդ,մենք հավատում ենք, որ կարող ենք անել դա, և պետք է անենք դա, մեր երկրի համար, մեր կյանքի համար, մեր գալիքի համար, վերջապես աշխարհին ներկայանալու համար` սովորական, փնթի զգացումները մի կողմ դնելով, որոնք ներմուծվել են մեր կյանք` այդ վիճակից դառնալով հատուկ և ընտրյալ ժողովուրդ»,-ասաց նա:
Սրբազանը հասարակությանը արեց բացել աչքերը։
«Ոչ մեկը և ոչինչ չի կարող հետ պահել մեր երազանքների և իղձերի իրականացումից»,-հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցվում, որին մասնակցում է Բագրատ սրբազանը
- Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան