Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության հարապարակում հանրահավաքի մեկնարկին հայտնեց Բագրատ Սրբազանը։
Նա բեմ հրավիրեց նախորդ օրը անհնազանդության գործողությունների հետևանքով բռնության ենթարկված և ոստիկանական բաժիններ բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին։
Սրբազանը զորակցություն հայտնեց բոլորին և հատկապես հերոսի մայրիկին, նշելով, որ նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում ճշմարտությունը պաշտպանելու համար։
Սրբազանը ներկայացրեց , որ բեմում ներկայացած է հայ երևելի դեմքերը, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների՝ զոհվածների ծնողների, արվեստագետների, դիվանագետների ներկայացուցիչները։
Նա նշեց նաև, որ հրապարակում են անհետ կորածների հարազատները և հույս հայտնեց, որ նրանց որդիները կվերադառնան տուն։
Հարակից հրապարակումներ`
- Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
- Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
- Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան