Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ գտնվող զինծառայողներով, անվտանգության համակարգի ամբողջական փլուզումով, դաշնակիցներին ու գործընկերներին թշնամացնելով»,-ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում՝ ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նշեց՝ այս ընթացքում Հայաստան աշխարհը վերածել են աշխարհքաղաքական դաժան հարաբերությունների գործիքի, կրթական համակարգը տապալել են անհասկանալի ծրագրերով, բանտերը լցրել քաղկալանավորներով։
«Իմիջիայլոց, ողջունեք բոլոր քաղկալանավորներին։ Ասեմ՝ վաղը դատն է լինելու Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի։ Հորդորում ենք դատավորներին իրենց խղճի մտոք, և ոչ թե ստիպողաբար մոտենալ խնդրին։ Քաղկալանավորներն այսօր կեղծ թեզերով գտնվում են անազատության մեջ»,-ասաց նա։
Բագրատ Սրբազանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, ինչին հետևեցին «այո», «Նիկոլ հեռացիր» բացականչություններ, ծափահարություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան