Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման համանախաձեռնող Գառենիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ հուսալքաված էին, ժողովուրդն անտարբեր էր և Տավուշից մեկնարկած շարժումը հասարակության մեջ այդ մտածողությունը կոտրեց։
«Ես, Սրբազանը մեր ընկերները 2 ամիս օր ու գիշեր աշխատել ենք տանջվել ենք , չարչարվել ենք և այն իր այս պտուղները տվել է»,- ասաց Դանիելյանը։
Անդրադառնալով մարդկանց այն խմբին, որը սպասում է արագ փոփոխություններ՝ Գառնիկ Դանիելյանը նշեց. «Այն հենքը, որ ստեղծել ենք շատ կարևոր է և հիմա կա կազմակերպչական բնույքի շատ հարցեր, որոնք պետք է կատարվեն։ նախորգ օրն ամբողջ օրը այդ գործի մեջ ենք եղե, ոչ մեկը չի հանգստացել, իրենց տուն չեն գնացել , օր ու գիշեր կազմակերպչական աշխատանքներ է կատարվում, որպեսզի կարողանանք եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք»։
Նա տեղեկացրեց, որ նաև սփյուռքից են ցանկանում գալ Հայաստան և մասնակցել շարժմանը
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
- Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
- Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան