Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում։
Նա նշեց՝ օրեր առաջ իրենց հանձնարարվել է պատրաստել հակիրճ փաստաթուղթ Հայաստանի սահմաններին կատարվող զարգացումների, խաղաղության, Հայաստանի մարտահրավերների վերաբերյալ։
«Շատերին, նաև այն մարդկանց, որոնք այս հրապարակում չեն, անհանգստացնում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեզ սպառնում են պատերազմով, ասելով, որ իրենց անօրինական քայլերի այլընտրանքը պատերազմն է։ Ես այստեղ եմ՝ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց նա։
Անցնելով փաստաթղթին՝ նա ասաց, ներկայացված են այն հետևանքները, որոնք կարող է ունենալ Հայաստանը, եթե կտրուկ չփոխվի իրավիճակը։
«Առաջին բաժինը սահմանագծման ու սահմանազատման մասին է, երկրորդը՝ խաղաղության։ Տավուշի մարզում սկսած գործընթացն առանց վերապահումների պետք է որակել սահմանազատման ու սահմանագծման անօրինական գործընթաց, ուժի սպառնալաիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն թվացյալ խաղաղության պայմաններում, դրա լավագույն ապացույցը Ալիևի հայտարարություն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ, միաժամանակ անվտանգության որևէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու և հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է կախված մնալ մեր ժողովրդի գլխին։ Այլևս հստակ է, որ չկան իրական բանակցություններ, գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով»,-ասաց նա։
Վ. Մելիքյանի խոսքով, խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմնազատում և սահմանագծում անցկացնելը աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն էլ կասկածի տակ է դնում դրա օրինականությունը։
«Նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը