Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
«Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Սամսոնյանի նկատմամաբ ողջ հետապնդումները միայն ու միայն քաղաքական բնույթ ունեն»,-Panorama.am-ի հետ զրույցում դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Վ. Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ այսօր նշանակված նիստում դատավորն ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ նախկինում Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ քննել է գործ, որի մեջ էլի կային հանգամանքներ, որոնք նույն հաղորդման շրջանակում էին։
«Ըստ դատավորի հիմնավորման, որպեսզի որևէ անձի մոտ ողջամիտ կասկած չառաջանա, որ ինքն արդեն տիրապետում է զննության նյութերին, ապացույցներին, որոշեց, որ պետք է իննքաբացարկ հայտնի։ Ես շատ ափսոսում եմ, քանի որ դատավոր Ոսկանյանն ապացուցել էր, որ վերջին շրջանում ինքն արդարադատություն է իրականացնում՝ հատկապես Սամսոնյան Նարեկի գործով։ Հետևաբար ունենք մի վիճակ, երբ պետք է գործը մակագրվի նոր դատավորի ու նոր առաջին դատական նիստ տեղի ունենա»,-մանրամասնեց Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան