Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք ժառանգաբար, այս հրաշք ժողվուրդը, որն անընդհատ մամլիչի տակ ապրելուց բացի ուրիշ բան չի տեսել»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնեց Բագրատ Սրբազանը;
Նա կոչ արեց պայքարի ծավալները մեծացնել։
Սրբազանի խոսքով՝ իրավապահ համակարգի նախկին աշխատակիցները մոնիտորինգ են արել և հայտնել են, որ վերջին տարիներին նման ծավալի գործողություններ տեղի չեն ունեցել։
«Առավոտյան ժամը 07։30-ից, 08։00-ից մարդիկ արդեն փողոցներում եմ, իմ աչքերով եմ տեսնում նրանց։ Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս՝ Հայաստանի ողջ տարածքով մեկ պետք է շարունակվեն իրականացվել անհնազանդության խաղաղ, հաշտ և սիրով գործողություններ»,- ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
- Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
- Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին