Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչներն ամփոփում են օրը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դաինելյանը։
«Ակցիայի մասնակիցներն ապացուցեցին, որ մեր ժողովուրդը պահանջատեր է և սեփական անձը վտանգելով ցույց տվեց, որ տեր է իր հայրենիքին»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ թվելով բոլոր այն քաղաքաները, որտեղ իրականացվել են անհնազանդության գործողություններ։
«Երևանում՝ Մալյան փողոց, Միասնիկյան պողոտա, Աբովյան փողոց, Թբիլիսիի խճուղի, Հանրապետության փողոց, Կոմիտաս-Գյուբենկյան խաչմերուկ, Տերյան, Բյուզանդ, Վարդանանց, Սարգավակի փողոցներում, Քոչարյան-Վաղարշ խաչմերուկում, Թումանյանի երեք հատվածներում, Խանջյան, Մոսկովյան, Բաղրամյան փողոցները։ Ինչպես նաև՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշեն հատվածը, Երևան-Սևան մայրուղին, Հայաստան-Իրան մայրուղին, Երևանի հարավային դարպասը, Վայքի հատվածը, Գեղարքունիքի,Արագածոտնի, Արարատի և Տավուշի մարզերում իրականացվել են իրազեկման ավտոերթեր։ Մեր արժանապատիվ 171 քաղաքացի բերման է ենթարկվել, որոնք առանց վախի և տրտնջալու իրականացրել են ակցիաները։ Փաստաբաններին էլ ծափահարենք, որոնք գիշեր-ցերեկ քաղաքացիների կողքին են և աջակցում են։ Ուրախությամբ պետք է նշենք, որ այս պահին բոլորն ազատության մեջ են, եթե այս ընթացքում ակցիա չի իրականացվել»,- ասաց Դանիելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան