Ուժ, միասնականություն և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար.Էդվարդ Միլիտոնյան
«Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է»,-Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից առաջ ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
Նա հայտնեց, որ նաև Ալիևն է թելադրում թե Հայաստանում հասարակությունը ինչ պետք է անի, քանի որ նա մշտապես, նաև վերջերս Շուշիից վիրավորեց հայ ժողովրդի պատիվը, արժանապատվությունը։
Միլիտոնյանն ասաց, որ ամեն մեկն իր գործով և իր տեղում պետք է կարողանա պայքարել ընդհանուր նպատակերի համար։
«Եթե իշխանություն-արվեստ, իշխպանություն-ընդդիմություն , եկեղեցի-իշխանություն, կամ արվեստ-եկեղեցի հարաբերությունները խոտորվում են, ապա ամբողջ մեր ժողովուրդն է խոտորվում»,- հայտարարեց Միլիտոնյանը։
Նա հայտնեց, որ արվեստի մարդիկ և ինքն անձամբ իրենց գրքերում հորդորում են միասնականություն։
«Նաև Չարենցն է պատվիրել՝ ուժ, միասնականություն, ոգու ամրություն և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը և նշեց, որ պետք է պայքարն առարկայական տարվի, ինչպես նախորդ հանրահավաքում արեց դիվանագետների խումբը։
Հարակից հրապարակումներ`
- Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով
- Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Նկարիչների միությունում
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան