Էրիկ Ալեքսանյան. Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին
«Արթուր Սուքոյանի գործով այսօր միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, որով խնդրել ենք վերջինիս պարզել, թե արդյոք «civic.am» լրատվամիջոցի օպերատորը «դեպքի օրը» տեսաձայնագրել է տեղի ունեցածը, թե՝ ոչ։ Եթե այո ապա պահանջել որպեսզի քննությանը տրամադրվի տեսաձայնագրառման կրիչը»,-տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա պարզաբանում է՝ ներկայացված միջնորդությունը կարևոր է այնքանով, որքանով ըստ մեղադրանքի՝ Արթուր Սուքոյանը Դավիթ Լևոնյանին հարվածելուց հետո մատը թափ տալով սպառնացել է Դավիթ Լևնյանին, որ այլևս նա Բագրատ Սրբազանի վերաբերյալ տեսանյութեր չհրապարակի։
«Իսկ քանի որ Արթուր Սուքոյանը հերքել է վերը նշվածը ՝ հայտնելով, որ ինքը մատը թափ տալով ասել է Դավիթ Լևոնյանին որպեսզի վերջինս իրեն չհայհոյի, ուստի քննության հիշյալ վարկածը ստուգելու միակ օբյեկտիվ ճանապարհը դա «civic.am» լրատվամիջոցից հիշյալ տեսաձայնագրառման կրիչը պահանջելն է։
Իսկ եթե պարզվի, որ չկա նման տեսաձայնագրություն, ապա գործում է չփարատված կասկածի կանոնը, որը պետք է օգտագորղվի ի հօգուտ Արթուր Սուքոյանի»,-նշել է փաստաբանը։