Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է քաղաքական հայացքներ ունենալ, կարող է դեմ կամ կողմ լինել քաղաքական պրոցեսներին, ոչ քաղաքական պրոցեսներին, նա ազատ է այդ հարցում, բայց մինչ այժմ նա հայրենիքի մասին խոսել է այն ժամանակ, երբ պետք էր իրեն՝ իր սկեսրայր, կոռուպցիոն գործով մեղադրվող «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանքի ժամանակ։
Այդ օրերին մոդելը հիշատակում էր հայրենիքը, նշելով, թե Հովհաննիսյանին կալանավորել են իր հայրենիքում, «որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ աշխատում է»։
Չնսեմացնելով գուցե իրական արածը, որի մասին հավանաբար մի օր հայտնի կդառնա, նրա նկատմամբ քրեական հետապնդումը հայրենիքի զարգացման համար չէր, այլ հայրենիքից կոռուպցիայի՝ ըստ մեղադրանքի։
Փողոցում այս օրերին ձևավորված շարժման մասին Լուսինե Թովմասյանն ասել է․ «Թարգեք, զզվելի է»։ Ինչ վերաբերում է Լուսինե Թովմասյանի զզվանքին, և նախկինում՝ հայրենիքից գնալու մտքեր չունենալու մասին հայտարարություններին, ապա Hayastan.news-ին հայտնի է, որ նրա հայրենասեր սկեսրայրի որդին՝ Թովմասյանի ամուսինը, Լուսինե Թովմասյանի որդին, որը ծնվել է ԱՄՆ-ում, դուստրը, որը ծնվել է Երևանում, և ինքը՝ Լուսինե Թովմասյանն ԱՄՆ քաղաքացիներ են։
Բնավ, սխալ է այն գաղափարը, որ ոչ ՀՀ քաղաքացին, այլ երկրում ծնված հայը, կամ ազգությամբ ոչ հայը չեն կարող սիրել Հայաստանը, այս հարցում ոչինչ միանշանակ չէ, պարզապես արձանագրում ենք փաստերը` հետևությունները թողնելով ընթերցողին։
Իսկ Լուսինե Թովմասյանը, ով հիշատակում էր Աշոտ Հովհաննիսյանի տարիքը՝ 71, խղճահարություն կամ հասարակության մեջ հարգանք առաջացնելու համար, ապա այդ նույն տարիքի բազմաթիվ մարդիկ են փողոցում, զոհվածների մայրեր են փողոցում, որոնց պարտավոր է հարգել յուրաքանչյուրը՝ անկախ քաղաքական հայացքներից, հայրենիքի հանդեպ սիրուց կամ ատելությունից, յուրաքանչյուրն է պարտք հարգել, նաև ԱՄՆ քաղաքացի ամուսին ու որդի ունեցող մոդելը, ով մի օր Հայաստանն էր ներկայացնում Եվրոպային։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները