Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն ամփոփում է օրը։ Ելույթը մեկնարկեց Տերունական աղոթքով և «Տեր ողորմեա» երգով։
«Այստեղ ժամանակին մեր կաթողիկե փոքրիկ եկեղեցին, որը մնացել է, եղել է մեծ եկեղեցու մի հատվածը։ Կաթողիկոսական նստավայր է եղել։ Այսինքն, ոչ թե Մայր Աթոռն է այստեղ եղել, այլ նաև այս հատվածում է եղել։ Սովետական ժամանակաշրջանում, գիտեք շենքեր են կառուցվել։ Մյուս կողմում էլ ՝ Մոսկվա կինոթատրոնն է, որտեղ Սուրբ Պողոս Պետրոս 5-րդ դարի եկեղեցին է եղել։ Այ այսպես՝ արժեքները ոչնչացնելով առաջ ենք գնացել»,- ներկաներին պատմեց Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանը ներկաների համար Հովհաննեսի ավետարանից հատվածներ ընթարցեց․ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի՝ բազում արդյունք կտա․․․»։
Հիշեցնենք, որ շարժումը, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ից Տավուշից քայլերթով ուղևորվել էր Երևան, որտեղ մայիսի 9-ին տեղի էր ունեցել առաջին հանրահավաքը՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ։ Զուգահեռ տեղի ունեցան և շարունակվում են Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ, դասադուլներ։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
- Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
- Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները