Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորի ինքնաբացարկի որոշմանը, գրում է.
«Քաղբանտարկյալներ` Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը, չսկսված ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց:
Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մեկ բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց:
Այս պահին, Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև` Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:
Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձություններին և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս շարունակում են ապօրինի փակի տակ մնալ»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
- Դավիթ Ֆիդանյան. Փաշինյանական հանցախումբը չի կարող Հայաստանում լռեցնել ազատ խոսքը
- Ռուբեն Մելիքյան. Դատավորն ասաց՝ մի բաժակ ջրի մի կումը ես խմել եմ
- Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են