Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 33-ամյա Գևորգ Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Ա.Խաչատրյան 17 հասցեում գտնվող՝ իրեն պատկանող «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են 2 մլն 600 հազար դրամ: Այս մասին հայտնում է HAMSHYAN.com-ը։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Հարակից հրապարակումներ`
- Գողացել են 24news-ի տնօրենի համակարգիչը
- «Երևանի քաղաքապետարանում գողացել են 6.525.000 մլն դրամ». Արթուր Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան