Նաիրա Զոհրաբյան. Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար
«Անասնական պանիկա է երկու ճամբարում։ Ադրբեջանական պաշտոնական հեռուստաընկերությունը հայտնում է՝ Հայաստանում իրավիճակը կրիտիկական է։ Ժողովուրդը դուրս է եկել, իրենք ժողորդին անվանում են ռևանշիստներ, պահանջում են Նիկոլի հրաժարականը»,-լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, ով եկել է ներկա գտնվելու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով այսօր սկսվող դատալսումներին։
Նա հիշեցրեց, թե ինչու են այսօր անազատության մեջ գտնվում Սամսոնյանն ու Սաղաթելյանը։
«Ես չեմ ուզում կրկնել այն բառը, որի համար կալանավորված են տղաները։ Վայրկենաչափը միացրեք, ամեն վայրկյան դրանից ավելի վատ բառեր ասում են Հայաստանի բնակիչները։ Իսկ Նարեկն ու Վազգենը կալանավորվել են հենց այսօրվա համար, որպեսզի լռեցնեն այնպիսի մեծ լսարան ունեցող հարթակ, ինչպիսին «Իմնեմնիմի» է։ Արմեն Աշոտյանը 11 ամիս կալանավորված է հենց այս օրվա համար, միևնույն է, սիրելի հայրենակիցներ, խուճապի չենք մատնվում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, այս օրերին իշխանությունը մարտի է հանել ֆեյքային գվարդիաներ, ապա շնորհակալություն հայտնեց ՏՏ մասնագետներին, որոնք ուսումնասիրել են ֆեյք օգտատերերին, բացահայտել դրանց իրական տերերին։
«Պարզված են անգամ, թե որտեղ են դրված այդ համակարգիչները։ Գալու է ժամանակը, պատժվելու են նաև այդ ֆեյք օգտատերերը, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, թե ռեժիմը հենարան ունի։ Վստահ եմ, որ իմ ընկերները՝ Նարեկն ու Վազգենը շատ քիչ են մնալու անազատության մեջ ու միանալու են թրքահպատակ ռեժիմի դեմ պայքարին»,-ասաց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատություն քաղբանտարկյալներին. Ակցիա դատարանի բակում. ՈՒՂԻՂ
- Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
- Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի