Տեսեք` ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն` ինչպես վարվենք մեր խորհրանիշների հետ. Աշոտ Մելքոնյան
«Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտն այն հաստատությունն է, որ միշտ քաղաքացիական նկարագիր ունեցող մարդկանցով է զինված եղել»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջանրոդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի հետ հանդիպմանն ասաց Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա նշեց, որ մի՞թե մենք այն ժողովուրդը չէինք, որ 90-ականներին հաղթեցինք. «Տարիների ընթացքում մեզանում բան փոխվեց, մարդը դարձավ կրավորական վարքագծի տեր, խոնարհվող, այն, ինչ որ Օսմանյան կայսրության շրջանում ունեինք, կամաց-կամաց պատեց այդ հոգեբանությունը և անընդհատ դարձանք զիջող։
Կյանքը ցույց տվեց, որ թշնամին չի փոխվել, նույնն է, ուղղակի մարդկանց մեջ վախ է ներշնչել, որ մեր թշնամին այնքան հզոր է, որ մենք անընդհատ Թումանյանի ասած կկվի նման անխելք անընդհատ զիջենք մեր ձագերին երևի վերջում Երևանի շուրջ ամփոփվենք, մնանք Բաթումի պայմանագրի շրջանակներում՝ Երևանից մինչև Սևան։
Ձեր շարժման, մեր շարժման ամենակարևոր կողմն այն է, որ ատելության, փոխադարձ մերժման, ուրացման մթնոլորտից մենք պետք է դուրս գանք։ Ինչքան մենք իրար ատում ենք, այնքան մեր թշնամիներն են դրանից օգտվում։ Տեսեք ուր հասանք, որ մեր թշնամիները մեզ թելադրեն, թե ինչպես պետք է վարվենք մեր խորհրանիշների հետ։
Առանց մեր պատմական հայրենքի՝ 400 հազար քառակուսի մետրի որևէ պատմաբան չի պատկերացնում իր մասնագիտական ունակությունների դրսևորումը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի դիվանագիտության պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել. Բագրատ Սրբազան
- Ամո՜թ, ամո՜թ. ԳԱԱ-ն փակել էր իր դռները
- Ուժ, միասնականություն և ամեն մեկս պայքարենք մեր պետականության համար.Էդվարդ Միլիտոնյան
- Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորեցին բացականչություններով, ծափահարություններով
- Խաչիկ Մանուկյան. Սրբազանը գալիս է հաշտություն բերելու, ներքին խռովությունները վերացնելու ու ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբելու. ՈՒՂԻՂ
- Ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Նկարիչների միությունում
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները քայլում են դեպի Նկարիչների միություն. ՈՒՂԻՂ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան